Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՔՊ-ականները մտադիր են Անդրանիկ Քոչարյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ՔՊ-ականները մտադիր են Անդրանիկ Քոչարյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից
29.10.2024 | 14:43

Մոլդովայի և Վրաստանի ընտրությունների արդյունքներից, Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Նիկոլի մասնակցությունից հետո ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի հին գվարդիական Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին սպառնում է «նոր հոկտեմբերի 27-ով»: Այսօր «Ազատություն» ռ/կ-ը գրում է՝ ՔՊ-ականները մտադիր են վերջինիս հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Նոր հոկտեմբերի 27» կարող է լինել այն ժամանակ, եթե Նիկոլը չգնա ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով՝ սրա մասին էր ակնարկում Անդրանիկ Քոչարյանը, ինչը բոլորից լավ հասկանում է Նիկոլը:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 4168

Մեկնաբանություններ